ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մոմիկի ասեղնագործ գլուխգործոցը

Մոմիկի ասեղնագործ գլուխգործոցը
08.10.2013 | 11:14

Թամթա խաթունը այս խաչքարը կանգնեցնել տվեց Աթաբեկ Տարսայիճի հոգու փրկության և իր որդիներ Բուրթելի և Բուղտայի արևշատության համար 1308-ին Մոմիկ Վարդապետի ձեռամբ։ Խաչքարն իր բնօրանում մնաց 650 տարի։ 1958 թվականին խաչքարը փրկելու համար տեղափոխվեց Էջմիածնի մայր տաճար։

Ճանապարհն անանցանելի էր՝ միակ կածանը մոտակայքում գտնվող Ամաղու թաթարաբնակ գյուղի տարածքով էր անցնում։ 1948-ին սկսվեցին Վանքի տարածքի մասնակի պեղման և մասնակի վերականգնման աշխատանքները։ Շինարարությունը ղեկավարում էր Ա.Բալասանյանը։ Պեղումներից հայտնաբերվեց Մոմիկի գերեզմանախաչը։ Իսկ Թամթա Խաթունի խաչքարը գտնվում էր Գավիթի արևմտյան պատին հենված։ Այսօր Նորավանքը գրեթե ամբողջությամբ վերականգնված է՝ Ճարտարապետներ Թ. Գևորգյանի, Հ.Գասպարյանի, Ս. Մելիք Քարամյանի և այլոց ջանքերով։
Կարծում եմ այսօր ժամանակն է, որ մեր ազգի հոգևոր առաջնորդը Աթաբեկ Տարսայիճի հոգու փրկության խաչքարը վերադարձնի իր բնօրանին և բազմահազար զբոսաշրջիկներ առիթ ունենան տեսնելու Մոմիկի գլուխգործոցներից ևս մեկը։

Ստեփան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Վերականգնող-ճարտարապետ

Դիտվել է՝ 10904

Մեկնաբանություններ